Կենդանակերպի որ նշանները տոկուն ոգի ունեն

21:12   25 հունվարի, 2022

Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19)

Բոլորը ցանկանում են նմանվել Խոյերին: Նրանք կարող են ուժեղ եւ նույնիսկ սարսափելի թվալ, սակայն խիստ արտաքինով նրանք պաշտպանվում են մարդկանցից, որոնց չգիտեն: Սուպերհերոսի նման Խոյերն իրենց ուժն օգտագործում են միայն լավ գործերի համար: Երբեք չեք տեսնի, որպեսզի Խոյը դաժան վերաբերմունք ցուցաբերի անծանոթի հանդեպ, եթե, իհարկե, նրանք չեն դիպչում նրա ընկերներին ու մտերիմներին:

Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 20)

Ցուլերն արտաքինից խիստ չեն, բայց դա խաբուսիկ կարող է լինել: Ցուլերի ուժն արտահայտվում է, երբ նրանք պաշտպանում են այն ամենը, ինչ սիրում են, քանի որ նրանց համար դրանից ավելի կարեւոր բան չկա: Ցուլի մտերիմ մարդուն ցավ պատճառելու դեպքում կարթնացնեք նրա ներսում քնած գազանին, որը չի հանգստանա, մինչեւ չոչնչացնի նեղացնողին:

Այծեղջյուր (դեկտեմբերի 20-ից հունվարի 19)

Այծեղջյուրների հետ ավելի լավ է չկատակել: Եթե Կենդանակերպի մյուս նշանները կարող են դաժան լինել իրենց ընկերներին պաշտպանելու համար, Այծեղջյուրն ինքն իրեն կպաշտպանի: Այծեղջյուրների դաժան արտաքինն իրենց պաշտպանելու միջոց է:

Ջրհոս (հունվարի 20-ից փետրվարի 18)

Ջրհոսի կոշտ վերաբերմունքը նման է Այծեղջյուրին, բայց Ջրհոսներն այդպես վարվում են՝ իրենց դեմքը փրկելու համար: Բանն այն չէ, որ նրանք ընկերներ չեն ուզում, պարզապես ոմանք նրանց մասին դատողություն են անում՝ մինչեւ նրանց լավ ճանաչելը: Իհարկե, նրանք կարող են կոպիտ լինել, երբ առաջին անգամ եք հանդիպում, բայց միայն այն պատճառով, որ ձեզ չիմանալով՝ անհարմար են զգում:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE