Հինգ միջոց մարդկանց սերը նվաճելու համար

21:12   26 հունվարի, 2022

Լինել այնպիսին, ինչպիսին կաք

Ոչինչ ավելի գրավիչ չէ, քան գիտակցելը, թե ով եք իրականում, եւ Ձեր դրական հատկանիշները շրջապատին նվիրելը։ Նույնիսկ եթե Ձեզ հաջողվի որեւէ մեկին գրավել՝ առանց Ձեր սեփական «ես»-ի, պատրաստ եղեք, որ վաղ թե ուշ Ձեր ինքնությունը միեւնույն է կդրսեւորվի։

Նախ դուք պետք է ինքներդ Ձեզ բացահայտեք։ Հենց դա անեք՝ այլեւս ձեւանալու կարիք էլ չի լինի։ Առավել եւս որ բոլորս էլ սիրո մարմնավորումներ ենք։ Ինչ կարիք կա որեւէ այլ կերպարով ներկայանալ։

Ազնիվ եղեք

Մտքերում  ու զգացմունքներում ազնիվ լինելը նույնպես գրավիչ է։ Ազնվությունը, նույնիսկ երբ այն անհարմար է, ցույց է տալիս Ձեր անհատականությունն ու վստահությունը։ Մյուս կողմից էլ անազնվությունը դիտարկվում է որպես եսասիրական, մանիպուլացնող ու շահադիտական հատկանիշ։

Ձեր տեսակետների ու մտադրությունների անշահախնդիր ազնվությունը դուր կգա մարդկանց մեծ մասին։ Իսկ ում դուր չի գա՝ ուրեմն նա արժանի չէ Ձեր կյանքում տեղ գտնելուն։  

Պարզ ասած՝ եղեք ազնիվ բոլորի հետ ու բոլոր հարցերում։ Մնացած ամեն ինչը անկարեւոր ու անարժան բաներ են։

Հումորի զգացում ունեցեք

Հումորի զգացողությունը հսկայական առավելություն է։ Կյանքը ժամանակ առ ժամանակ բարդ ու անկանոն է, ինչն այդ հատկանիշն էլ ավելի կարեւոր է դարձնում։ Անգամ պարզվել է, որ կենսաբանական բացատրություն կա, թե ինչու են կանայք հումորի զգացում փնտրում թե պլատոնական, թե ռոմանտիկ հարաբերություններում։

Սթենֆորդի համալսարանը հետազոտություն էր իրականացրել 6-ից13 տարեկան 22 երեխաների մասնակցությամբ՝ նրանց ցուցադրելով զվարճալի ու ոչ զվարճալի տեսագրություններ ու դիտման ընթացքում հետազոտելով ուղեղի աշխատանքը։

Հումորային տեսանյութեր դիտելիս՝ աղջիկները ավելի շատ դրական էմոցիաներ են դրսեւորել, քան տղաները։ Այնպես որ եզրակացությունը պարզ է՝ ծիծաղեցրեք աղջիկներին, տղանե՛ր։

Ինքնավստահ եղեք

Ինքնավստահությունը կարեւոր է ոչ միայն ուշադրություն գրավելու, այլեւ ինքնագնահատականի համար։ Վստահ մարդկանց հեշտ է ճանաչելը, քանի որ նրանք դրական էներգիա են հաղորդում բոլորին։

Ինքնավստահ մարդիկ հաճախ են դառնում հասարակության հենասյուները ու ունակ են առաջնորդել մարդկանց։

Apple –ի նախկին համահիմնադիր Սթիվ Ջոբսը այդ հատկանիշի փայլուն օրինակներից է։ Նա վերցրել էր համակարգչի նախատիպը, որը նրա ավտոտնակում էր պատրաստվել, ստեղծել է ապրանքանիշ ու կառուցել բազմամիլիարդանոց կայսրություն։

Անձնուրաց եղեք

Այս հատկանիշը հասանելի է նրանց, ովքեր կամքի ուժ ունեն։ Այն հնարավոր չէ ձեռք բերել վարժվելով։ Հիշեք, թե որքան են մեր աշխարհը փոխել անձնուրաց ու անշահախնդիր մարդիկ։ Հաճախ նրանք ստանձնել են ծանր բեռ, որից մյուսները հրաժարվում էին։ Դա հատկապես վառ է արտահայտվում պատմության մեջ, երբ ամենամռայլ դարաշրջաններում էլ ծնվել են իսկական հերոսներ։ Զարմանալի չէ, որ նման մարդիկ նվաճում են հարգանք ու դառնում բոլորի սիրելին։

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE