Ինչո՞ւ Ձեր հարաբերությունները երբեք երկար չեն տեւում

21:12   28 հունվարի, 2022

Դուք տարբեր հավակնություններ ունեք

Ձեր հարաբերությունները կտուժեն, եթե Ձեզնից մեկը շատ հավակնոտ է, իսկ մյուսը՝ առհասարակ չունի հավակնություններ։ Եթե դուք մշտապես աշխատում եք, փնտրում զարգացման ուղիներ, իսկ Ձեր երկրորդ կեսը նախընտրում է տանը բազմոցին նստել ու հեռուստացույց դիտել, ոչ ոք երջանիկ չի լինի։ Պետք է հավասարակշռություն լինի։ Պարտադիր չէ նույն հավակնությունները ունենալ, բայց դրանք նաեւ չպետք է արմատապես տարբերվեն ու հակասեն իրար։

Դուք անկեղծության տարբեր մակարդակներ ունեք

Բաց ու անկեղծ մարդիկ պատրաստ են նոր փորձի, նոր տպավորությունների ու գիտելիքների։ Նրանք սովորաբար սիրում են ճամփորդել ու ճանաչել աշխարհը։ Իսկ ոչ այնքան բաց մարդիկ ավելի պահպանողական են, նրանք սովոր են ապրել այնպես , ինչպես ապրում են, չգնալ ռիսկի, ոչինչ չփոխել։ Արդյունքում երկուսն էլ արագ կորցնում են հետաքրքրությունը հարաբերություններում։

Դուք զզացմունքայնության տարբեր մակարդակների վրա եք  

Յուրաքանչուրն իր սեփական զգացմունքային խնդիրներն ունի։ Սակայն եթե դուք Ձեզ համարում եք զգացմունքային տեսակետից կայուն մարդ, ավելի հավանական է, որ դուք կգրավեք զգացմունքային տեսակետից անկայուն մարդկանց ու դա կխանգարի Ձեր երջանկությանը։ Նվազ կայուն մարդը կայունություն կփնտրի իր զուգընկերոջ մեր։ Եթե կարող եք նման դեր կատարել որեւէ մեկի համար՝ լավ է։ Եթե զգացմունքային տարբերությունը փոքր է, հարաբերությունները կարող են հաջողվել։ Իսկ եթե մեծ է՝ բարդ կլինի։

Էքստրավերտն ընդդեմ ինտրավերտի

Եվ նորից ՝ նման հարաբերությունները միանգամայն հնարավոր են, եթե տարբերությունը մեծ չէ։ Սակայն լրիվ տարբեր խառնվածքով մարդիկ պարզապես սոցիալական տեսակետից են անհամատեղելի։ Եթե դուք ինտրովերտ եք, ատում եք որեւէ տեղ գնալ ու նախընտրում եք տանը նստել ՝ դուք դժվար թե երջանիկ լինեք մեկի հետ, ով անընդհատ տանը չէ ու ժամանակ է անցկացնում ընկերների հետ։ Նման ծայրահեղությունները չեն կարող երջանկացնել միմյանց։

Դուք ալտրուիզմի տարբեր մակարդակներ ունեք

Ալտրուիզմը մյուսներին օգնելու ներքին մղումն է։ Այն կա մեզնից յուրաքանչյուրում, բայց ոմանք ավելի եսասեր են, քան մյուսները։ Սակայն եթե դուք այն մարդկանցից եք, որոնք անընդհատ արյուն են հանձնում, օգնում աղքատներին ու բարեգործություն անում՝ նա, ում այդ ամենը բոլորովին չի հուզում, Ձեզ կարող է եսասեր ու անզգա թվալ։

Աղբյուրը ՝ Woman.ru



© NEWS.am STYLE