Մահացել է ֆրանսիացի լեգենդար մոդելյեր Թիերի Մյուգլերը

08:31   24 հունվարի, 2022

73 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելյեր, լուսանկարիչ եւ  Mugler նորաձեւության տան հիմնադիր Թիերի Մյուգլերը։ Այս մասին ասված է հաղորդագրությունում, որը հրապարակվել է մոդելյերի ֆեյսբուքյան էջում։

«Մեծ վշտով հայտնում ենք, որ 2022թ․-ի հունվարի 23-ին մահացել է պարոն Մանֆրես Թիերի Մյուգլերը»,- ասված է տեքստում։

Մյուգլերի ներկայացուցիչ Ժան-Բատիստ Ռուժոն «France-Presse» գործակալությանը հայտնել է, որ մոդելյերի մահը վրա է հասել բնական պատճառներից։

«Gala» ամսագրի տեղեկություններով՝ 1973թ․-ին Թիերին ստեղծել է իր կանանց հագուստի առաջին հավաքածուն, որի հիմքում դասականի ու ժամանակակիցի համադրություննէր։ Ֆրանսիացին համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել 1980-ականներին։ 1992թ․-ին նա հիմնել է իր պարֆյումերային ապրանքանիշը։ Մյուգլերն իր նորաձության տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը լքել է 2002թ․-ին, սակայն շարունակել է հագուստ կարել եւ ցուցադրություններ կազմակերպել։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE