Դիանա Գրիգորյանն՝ առանց շպարի

10:39   24 հունվարի, 2022

Հաղորդավարուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

271194263_653894289279783_4639276142048434619_n.jpg (148 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան առանց շպարի է։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու սպիտակ բլուզ ընտրել, որը համադրել է սեւ ժիլետի հետ։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

271796944_354718352755801_3114837221264658775_n(1).jpg (135 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրում  Դիանան պատկերված էր Արարատի ֆոնին։ Նա վարդագույն եւ մանուշակագույն երանգների համադրությամբ մուշտակ էր կրում։ Նրա մազերը հավաքված էին, ընդգծված շպարով էր։ «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում», - մեկնաբանություններում մեջբերել էր Դիանա Գրիգորյանը։

 



© NEWS.am STYLE