Ընտանեկան կադրեր. Արեւիկ Ուդումյանը՝ ամուսնու ու դստեր հետ

12:19   24 հունվարի, 2022

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

271641923_274500331440732_7139282708146723817_n.jpg (260 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված է ամուսնու՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի եւ իրենց դստեր հետ․ զույգը փոքրիկին տվել է Նունե անունը։ Կադրում նրանք ջերմ գրակախառնված են։ Արեւիկը հրապարակումը չի մեկնաբանել։

271811256_683523099318222_758096871660488874_n(1).jpg (175 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին Ծաղկաձորում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը եւ նախընտրել մեղմ շպար։ Արեւիկի կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները՝ աստղի տեսքով կախազարդ, ականօղեր։ «Խոսքերս հետ եմ վերցնում միշտ ամռանն ապրելու ցանկությամ մասին։ Անհավանական կարոտել էի ձյունը։ Իհարկե ոչ հետեւանքները` մոխրագույն ջրիկ կամ սարսափելի սառույցները, այլ հենց փափուկ, սիրուն, ճերմակ, խրթխրթան ձյունը։ Ծնունդս հեքիաթային դարձրեցին իմ ամենաներն իրենց անակնկալներով ու այս հեքիաթային եղանակը», - գրել էր նա։



© NEWS.am STYLE