Արգելվել է Նատաշա Կորոլյովայի մուտքը Լիտվա

11:47   24 հունվարի, 2022

Ռուս արտիստներ Նատաշա Կորոլյովան եւ Խաբիբ Շարիպովն առաջիկա հինգ տարիների ընթացքում չեն կարող մուտք գործել Լիտվա, հայտնում է «LRT» ռադիոն։  

Ռադիոկայանի տեղեկություններով՝ մուտքն արգելելու մասին որոշումը կայացրել է Լիտվայի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը։ Կորոլկովային եւ Շարիոպովին թույլ չեն տա հանրապետության տարածք մուտք գործել մինչեւ 2027թ․-ի հունվարի 21-ը։

«Հնարավոր է՝ մի քանի րոպե անց ուղիղ մարտական գործողություններ սկսվեն Ուկարինայում մեր ընկերների դեմ։ Նման համերգները լիակատար թյուրիմացություն են։ Ցանկալի կլիներ, որ պետության կողմից նման արգելքների կարիք չլիներ, որ նման որոշումները կայացվեին միջոցառման կազմակերպիչների գիտակցության շնորհիվ»,- հայտարարել է ազգային անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի ղեկավար Լաուրինաս Կասչյունասը։

 



© NEWS.am STYLE