«Երջանիկ լինելու համար սիրտ, հոգի ու շատ սեր է պետք»․ Քրիստինա Կարապետյան (ֆոտո)

19:45   24 հունվարի, 2022

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձեմռային կերպարը։

271901153_332034815491198_1640885161705525576_n.jpg (248 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին լայնեզր ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Քրիստնան արձակել է մազերն ու նվազագույն շպար ընտրել։ «Ինչու՞ ապրել սառը գլխով երբ Աստված մեր մեջ սիրտ ու հոգի է դրել.. Մենք տիեզերք սեր կուղարկենք միայն հոգով ու սրտով.. հիշենք, որ տիեզերքը հոգ է տանում մեր մասին այն մտքերով, էներգիայով ու սիրով, որով մենք ենք հոգ տանում իր մասին... Սառը գլխով կարելի է սնվել, հագնվել, գիտությամբ զբաղվել... Իսկ երջանիկ լինելու համար սիրտ, հոգի ու շատ սեր է պետք»,- մեկնաբանություններում գրել է Քրիստինան։

269992592_305362954979117_2821326433976296939_n.jpg (157 KB)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին լայնեզր ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Քրիստինան արձակել էչ մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Խառնիր գույներդ կյանքի գույներին ու ստեղծիր գույներ որոնք կլինեն քոնը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE