Տատյանա Վասիլեւան պատմել է, որ 4 տարեկանում ոտնձգության է ենթարկվել

16:39   24 հունվարի, 2022

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Տատյանա Վասիլեւան խոստովանել է, որ չորս տարեկանում բռնարարի զոհ է դարձել։ Այդ մասին նա պատմել է «НТВ»-ով հեռարձակվող «Ты не поверишь!» հաղորդման ընթացքում։

«Դա տհաճ էր, գարշելի։ Ես ցանկանում էի փախչել, ես ուզում էի խաղալ, իսկ ամբողջ ընթացքում ինձ այդ մարդն էր սպասում։ Նա միշտ մոտակայքում էր։ Շատ մեծ»,- հիշել է նա։

Վասիլեւան վախեցել է ամենամտերիմ մարդկանց՝ ծնողներին խոստովանել այդ մասին։ Իսկ նրանք չէին էլ կասկածում, թե ինչ է կատարում դստեր հետ եւ նույնիսկ բռնարարին տուն էին հրավիրում։ «Նա ինչ-որ տղամարդու էր բերում»,- ասել է դերասանուհին։

Վասիլեւայի խոսքով՝ մանուկ հասակում ինքը երկար տարիներ տառապել է ընտանիքի ընկերոջ սեռական ոտնձգությունների հետեւանքով․ «Դա իմ կյանքի մեծ մասն էր։ Շատ մեծ։ Դա մանկություն էր, պատանեկություն եւ դեռահասություն։ Եվ ես մեկնեցի Մոսկվա սովորելու, եւ այդպես ամեն ինչ ավարտվեց»։

 



© NEWS.am STYLE