«Թթու լավաշ». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել հայկական աղանդերը

14:09   24 հունվարի, 2022

Գործարար, իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երբեք չի մոռանում հայկական արմատների մասին․ «Ինստագրամ» սոցիալական ցանցում 282 միլիոն հետեւորդ ունեցող աստղը հաճախ է օգտատերերին ծանոթացնում հայկական ուտեստների հետ։

Այս անգամ հեռուստաաստղը ցույց է տվել աղանդերը՝ հայկական թթու լավաշ․ «Հայկական մրգային ռոլեր»,- մեկնաբանություններում գրել է Քարդաշյանը։

271672831_324493079595446_7881368355008149608_n.jpg (223 KB)

Աղանդերն աստղին հյուրասիրել է Սուպեր Սաքոն։ 

2019թ․-ին Քիմ Քարդաշյանը երեխաների ու քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ Հայաստան է ժամանել։ Աշխարհահռչակ հայուհին Հայաստանում մկրտել էր երեխաներին։  



© NEWS.am STYLE