Անուշկա Մարգարյանի 33-ամյակն ու ծննդյան խնջույքի հայտնի հյուրերը (ֆոտո)

15:05   24 հունվարի, 2022

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը հունվարի 22-ին նշել է ծննդյան 33-ամյակը: Դերասանուհին իր օրն անցկացրել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում՝ ընկերուհիների հետ միասին: Հայտնի գործընկերներից Անուշկայի ծննդյան խնջույքին ներկա են եղել Ժաննա Բուտուլյանը, Աիդա Կարապետյանը, Անիտա Ավետիսյանը եւ Ագնեսա Շահնազարյանը:

Անուշկան միջոցառման լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել իր նոր տարիքի ու զգացողությունների մասին:

272004382_1087203428706634_8369658309445434880_n.jpg (413 KB)

«Ծննդյանս օրվա նախօրեին այնպիսի տպավորություն էր, ասես հաջորդ օրը հարսանիքս պիտի լիներ (ծիծաղում է): Ինձ համար կարեւոր է, որ օրս նշել եմ ինձ հարազատ ու լավ մարդկանց շրջապատում»,-նշեց դերասանուհին:

Անդրադառնալով 33 տարեկան դառնալուն՝ Անուշկան ասաց.

«Ինձ համար տարիքն ընդամենը թիվ է, ես գիտեմ, որ հոգին չի ծերանում, ու դա հիանալի է»:

271547108_5245880155446354_3790325637221374522_n.jpg (343 KB)

Դերասանուհին սերիալներում միշտ մարմնավորում է իր տարիքից ավելի երիտասարդ հերոսուհիների: Խոսելով այդ մասին՝ նա անկեղծորեն հավելեց.

«Այդ փաստն, իրականում, ինձ ոչ ուրախացնում է, ոչ էլ՝ տխրեցնում: Դեռ կհասցնեմ հասուն կնոջ կերպար կերտել, իսկ այս պահին կարծում եմ՝ պատրաստ չեմ դրան»:

Հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտար իր` 18 տարեկան «Ես»-ին՝ Անուշկան պատասխանեց.

271602204_2033750073451624_3959556450943151697_n.jpg (223 KB)

«Խորհուրդ կտայի ժամանակից շուտ չհուսահատվել, որովհետեւ ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին, իսկ եթե չի լինում, ուրեմն՝ դա քոնը չէ (ժպտում է): Ես, իրականում, սա հիմա էլ եմ ինձ խորհուրդ տալիս»:

Խոսելով իր ներկայիս երազանքների մասին՝ Անուշկան նշեց, որ այս պահին միայն Խաղաղություն է ցանկանում, իսկ անձնականի մասին հարցը շրջանցեց, թեեւ սոցիալական ցանցերի իր էջերում հաճախ հումորային լուսանկարներ է տեղադրում այդ թեմայով.

«Դրանք ընդամենը լուսանկարներ են, ինձ հետ մի կապեք»,-կատակեց նա:

271796535_1081164466001814_5234956334415774252_n.jpg (267 KB)

271816262_331427698873334_5558988245478393874_n.jpg (317 KB)

271416928_483104319919108_6537697468124598431_n.jpg (303 KB)

271939259_461502912250351_5867934269957192041_n.jpg (292 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE