«Առանց դիմահարդարման օր». Հասմիկ Խոջյան (ֆոտո)

20:39   24 հունվարի, 2022

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

272095612_661239471676225_9198156840814076433_n.jpg (208 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի բլուզ է կրում։ Հասմիկն արձակել է մազերն ու առանց շպարի է։ «Առանց մեյք ափի օր է։ Լա՞վ է այսպես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

272276415_1091401101684546_5197893386968356797_n.jpg (268 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր եկեղեցու ֆոնին։ Նա սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն երանգի երկարաճիտների, բեժ վերարկուի հետ։ Դերասանուհին արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, նվազագույն շպարով էր։ Նրա կերպարն ամբողջական էր դարձնում վանդակավոր պրինտով շարֆը։ «Թող որ բոլորիս կյանքը պատված լինի սիրով, խաղաղությամբ ու առողջությամբ», - գրել էր Հասմիկը։



© NEWS.am STYLE