Բարիտոն Նավասարդ Հակոբյանը հաղթել է Հյուսթոնում վոկալիստների հեղինակավոր մրցույթում

15:31   24 հունվարի, 2022

Հայ բարիտոն Նավասարդ Հակոբյանը դարձել է Հյուսթոն Գրանդ Օպերայի 34-րդ «Էլեոնոր ՄակՔոլումի երիտասարդ երգիչներ» մրցույթի հաղթողը։ Երաժիշտը 10 000 դոլար կստանա, հայտնում է  Culturavrn.ru-ն՝ վկայակոչելով Հյուսթոն Գրանդ Օպերային (HGO)։

Երկրորդ տեղում Նյու յորքից սոպրանո Ամանդա Բատիստան է, որը 5000 դոլար կստանա։ Երրորդ տեղը, որը 3000 դոլար մրցանակ է նախատեսում, զբաղեցրել է հարավկորեակցի բարիտոն Չոնվոն Հանը։ Նա նաեւ ստացել է «հանդիսատեսի համակրանք» մրցանակը։

«Երիտասարդ երգիչների 34-րդ մրցույթը, որը կազմակերպվել է Հյուսթոնի օպերային թատրոնի կողմից, տպավորիչ իրադարձություն էր, որը լի էր հիասքանչ երաժշտությամբ եւ էներգիայով լի մրցակցությամբ։ Ծագող աստղերը տիրապետում են վարպետությանը, եւ նրանց ապագան, իսկապես, վառ է»,- հայտարարել է HGO-ի գլխավոր տնօրեն Հորի Դասթորը։



© NEWS.am STYLE