Spotify-ը նշել է ամենահանրաճանաչ երաժիշտի անունը

19:11   24 հունվարի, 2022

Երգիչ The Weeknd-ը (իսկական անունը Աբել Թեսֆայե) դարձել է Spotify երաժշտական հարթակի ամենալսված արտիստը, հայտնում է Independent-ը։

Երգիչն առաջ է անցել Ջասթին Բիբերից եւ հարթակում լսումների քանակով ռեկորդ սահմանել։ «Dawn FM» սկավառակի թողարկումից հետո արտիստն ամեն ամիս ավելի քան 85 միլիոն ունկնդիր է ունեցել։ Մինչ այդ Բիբերն առաջատար էր գրեթե մեկ տարի։

Ավելի վաղ The Weeknd-ը բազմաթիվ անգամներ դարձել է միջազգային երաժշտական մրցանակաբաշխությունների դափնեկիր, այդ թվում Grammy-ի եւ MTV EMA-ի։ Նրա երգերը պարբերաբար հայտնվում են Billboard Hot 100 չարթերում։ 2021թ․-ի արդյունքներով` նա ու ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Ռուսաստանում ամենալսվող փոփ երգիչների ցանկում զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը՝ Spotify-ի վարկածով։



© NEWS.am STYLE