«Ամբողջ չափահաս կյանքում միլիարդատերների հետ եմ հանդիպել»․ Ջուլիա Ֆոքսը՝ Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին  

20:12   24 հունվարի, 2022

Ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ֆոքսը, որը վերջերս հանդիպում է ռեփեր Քանյե Ուեսթի հետ, պատասխանել է մերկանտիլության մասին մեղադրանքներին։ «Արգելված պտուղներ» պոդքասթի ուրբաթօրյա թողարկման ընթացքում նա որոշել է պատասխանել իրեն ուղղված մեղադրանքներին։

«Մարդիկ ասում են․ «Դու այստեղ ես միայն հանուն համբավի, ազդեցության եւ գումարի։ Թանկագիններս, եկեք անկեղծ լինենք․ իմ ամբողջ չափահաս կյանքում հանդիպում են միլիարդատերների հետ»»,- նշել է Ֆոքսը։

Ջուլիա Ֆոքսն ու Քանյե Ուեսթը, որն այժմ ամուսնալուծվում է իր չորս երեխաների մորից՝ Քիմ Քարդաշյանից, առաջին անգամ պապարացիների օբյեկտիվում հայտնվել են հունվարի սկզբին։ Մի քանի օր անց զույգը հաստատել է, որ սիրավեպ ունի, ավելի ուշ նրանք ընթրել են Մադոննայի հետ։



© NEWS.am STYLE