Դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը Մերիլին Մենսոնին մեղադրել է իրեն տեսախցիկի առաջ բռնաբարելու մեջ

22:12   24 հունվարի, 2022

Ամերիկացի դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը երաժիշտ Մերիլին Մենսոնին մեղադրել է տեսախիցկի առաջ իրեն բռնաբարելու մեջ, հայտնում է Pitchfork-ը։

Phoenix Rising («Ֆենիքիսի ընդվզումը») վավերագրական դիլմում «Վայրի արեւմուտքի աշխարհը» նախագծի աստղը հայտարարել է, որ ռոք երաժիշտն իրեն բռնաբարել է 2007թ․-ին՝ «Heart-Shaped Glasses» տեսահոլովակի նկարահանումների ընթացքում։ Ավելի վաղ Մենսոնը նշել է, որ այս երգը ստեղծելու հարցում իրեն ոգեշնչել է Վուդը։

«Մենք քննարկում էինք, որ սեքսի տեսարան կձեւացնենք, բայց հենց տեսախցիկները միացան, նա սկսեց իրականում նման գործողություններ կատարել։ Ես դրան չէի համաձայնել։ Ես պրոֆեսիոնալ դերասանուհի եմ, դրանով զբաղվում են ամբողջ կյանքումս եւ երբեք նկարահանման հրապարակում նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցում չեմ տեսել։ Դա լիակատար քաոս էր, եւ ես ինձ անվտանգ չէի զգում»,- խոստովանել է Վուդը։

Նա նշել է, որ չի իմացել՝ ինչպես մերժել Մենսոնին։ Նկարահանման մասնակիցները, նրա խոսքով, իրենց անհարմար են զգացել եւ չեմ իմացել՝ ինչ անել։

Աղբյուրը՝ Lenta.ru

 



© NEWS.am STYLE