Լենա Ղազարյանն առաջին անգամ մայր կդառնա. ինչպես է երգչուհին պարզել երեխայի սեռը (վիդեո)

18:17   24 հունվարի, 2022

Երգչուհի Լենա Ղազարյանն առաջին անգամ մայր կդառնա․ երգչուհին դուստր կունենա։ Ընտանիքում սպասվող համալրման մասին Լենան հայտնել է իր միկրոբլոգում՝ ցույց տալով, թե ինչպես են ինքն ու ամուսինը պարզել փոքրիկի սեռը։

«Մեր աղջիկ։ Մեր կյանքի իմաստ... Պապան ու մաման սրտատրոփ քեզ են սպասում: Աստված պահապան բոլոր ճուտոներին։ Ամեն աղջիկ թող զգա այս աննկարագրելի պահը»,- մեկնաբանություններում գրել է Լենան։

View this post on Instagram

A post shared by Lenka (@lenaghazaryanofficial)

Նշենք, որ զույգը նշանադրվել է հոկտեմբերի 16-ին, իսկ հարաբերություններն օրինականացրել է նշանադրության հաջորդ օրը։



© NEWS.am STYLE