Կոնստանտին Մելաձեի դուստրը խոստովանել է, որ չի շփվում խորթ մոր՝ Վերա Բրեժնեւայի հետ

23:11   24 հունվարի, 2022

Պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի դուստրը՝ Լիան, հայտարարել է, որ չի շփվում խորթ մոր՝ երգչուհի Վերա Բրեժնեւայի հետ։ Նրա խոսքերը մեջբերել է Gordon.ua-ը։

«Մենք առհասարակ չենք շփվում։ Ես շփվում եմ միայն հորս հետ։ Ոչ մի կոնֆլիկտ չի եղել, առհասարակ ոչինչ չի եղել։ Պարզապես ես միայն հորս հետ եմ շփվում»,- պարզաբանել է Մելաձեն։ Նա հավելել է, որ հիմնականում հոր հետ շփվում է հեռախոսով կամ սոցիալական ցանցերի միջոցով։ Ընդ որում, Լիա Մելաձեն ընդգծել է, որ ինքն ու հայրը հանդիպում են ամեն անգամ, երբ նա Կիեւ է գնում։

«Երբեմն ես նրա հետ եմ մնում հանգստյան օրերին։ Բայց պատահում է, որ․․․ Ես շատ գործեր ունեմ, եւ ես չեմ հասցնում նրա մոտ գնալ»,- նշել է Լիան։

Լիան Մելաձեն Կոնստանին Մելաձեի դուստրն է, որին լույս աշխարհ է բերել նրա առաջին կինը՝ Յանա Սումը։ Այդ ամուսնության ընթացքում լույս աշխարհ են եկել նաեւ նրա ավագ քույրը՝ Ալիսան եւ կրտսեր եղբայրը՝ Վալերին։ 2013թ․-ին ամուսնները բաժանվել են, երկու տարի անց Մելաձեն ամուսնացել է Վերա Բրեժնեւայի հետ։



© NEWS.am STYLE