«Հիասքանչ». Սոնա Մաթեւոսյանի գրավիչ կերպարը

21:44   25 հունվարի, 2022

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

271730263_1999152920252998_8707349950782892167_n.jpg (76 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Սոնան հավաքել է մազերն ու վառ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է ոճային աքսեսուարը՝ վզնոցը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր գրել․ «Հիասքանչ»։

272155772_240299358257724_649625061058265338_n.jpg (184 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան մոխրագույն տաբատ էր կրում, վանդակավոր պրինտով բլուզ, կոպիտ երկարաճիտներ։ Դերասանուհին արձակել էր մազերը,  մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր տաք գլխարկը։



© NEWS.am STYLE