«Գեղեցիկ». Սոֆի Մխեյանի զգացմունքային կերպարը

16:17   25 հունվարի, 2022

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնեկով իր զգացմունքային կերպարը։

272683318_476258707196217_8670020455132223525_n.jpg (100 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի կոստյում է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Սոֆին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Աշխատանքային շաբաթը սկսում ենք։ Շուտով տարբեր երաժշտական անակնկալներ կներկայացնեմ հատուկ Ձեզ համար»,- մեկնաբանություններում գրել է Սոֆին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել նրան․ «Գեղեցիկ»։

View this post on Instagram

A post shared by Sofi Mkheyan (@sofimkheyan)

Ավելի վաղ  հրապարակված կադրերն արվել էին Դիլիջանում։ «Դիլիջանյան ջերմ բարի լույս, եւ թող ձեր կիրակին լի լինի դրական էներգիայով եւ էմոցիաներով։ Կարող եք հարցեր գրել ներքեւում, քիչ ավելի ուշ կպատասխանեմ», - դիմելով երկրպագուներին՝ գրել էր Սոֆի Մխեյանը։

 



© NEWS.am STYLE