Բոբ Դիլանը «Sony Music» ընկերությանն է վաճառել իր ձայնագրությունների իրավունքները

11:49   25 հունվարի, 2022

Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանն իր երգերի ամբողջ կատալոգը վաճառել է «Sony Music» ընկերությանը, հայտնում է Variety-ն։

«Sony Music»-ն ամբողջությամբ ձեռք է բերել նրա ձայնագրությունների ամբողջ կատալոգը, ինչպես նաեւ հետագա թողարկումների իրավունքները։ Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ գործարքի արժեքը կազմել է 150-200 միլիոն դոլար։ Ընկերությունն ու երաժիշտը հրաժարվել են այդ թեմայով մեկնաբանություն տալ։

Նախորդ շաբաթվա դեկտեմբերին իր բոլոր երգերի իրավունքները «Sony» ընկերությանն է վաճառել ամերիկացի երգիչ եր երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը։

 



© NEWS.am STYLE