«Թող սկսվի հանգիստը». Եվա Ռիվասը՝ լողազգեստով

17:45   25 հունվարի, 2022

Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Արաբական Միացյալ Էմիրություններում հանգստի ընթացքում։

271623015_1053605011870081_1638122715445675394_n.jpg (270 KB)

Ինսատագրամյան էջում հրապարակված կադրերում Եվան սեւ բիկինի է կրում։ Այն ընդգծում է երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Եվան արձակել է մազերը, բնական շպարով է։ Նա արեւային ակնոց է կրում եւ ականջօղեր։ «Թող սկսվի հանգիստը»,- մեկնաբանություններում գրել է նա։

271684170_519082409272441_2471511051836582280_n(1).jpg (156 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Եվան սեւ հագուստ էր կրում՝ բլուզ, տաբատ։ Նրա մազերն արձակված էին, նախընտրել էր արտահայտիչ շպար։ Հրապարակմանը կից երգչուհին նշել էր, որ անհամբեր սպասում է փետրվարի 1-ին, քանի որ իր համար նոր տարին սկսվում է հենց այդ օրվանից․ «Ինձ համար հենց չինական Նոր տարին նշանակություն ունի։ Հենց դա եմ ես նշում եւ դիմավորում, ի տարբերություն դեկտեմբերի 31-ի, քանի որ հենց այդ ժամանակ են փոխվում խաղի կանոնները»։



© NEWS.am STYLE