Ոստիկանությունը ձերբակալել է Գրադսկու այրու նկատմամբ ավազակային հարձակման ենթադրյալ մասնակցին

12:11   25 հունվարի, 2022

Ոստիկանությունը ձերբակելել է արտիստ Ալեքսանդր Գրադսկու այրու՝ Մարինա Կոտաշենկոյի նկատմամբ հարձակման մեջ կասկածվողներից մեկին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքերը։

Հարձակման ենթադրյալ մասնակիցներից մեկը, որը տեղի էր ունեցել Մերձկոսկվայում, 1994թ․-ին ծնված տղամարդ է, որը նախկինում դատապարտված է եղել։

Տելեգրամյան «112» ալիքը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ կասկածյալը Տաջիկստանի 27-ամյա քաղաքացի Ումեջոն Ժաբորովն է։ Նրան ձերբակալել են մետրոյի «Մենդելեեւսկայա» կայարանում։ Նա Մոսկվայում ապրում է արդեն տասը տարի եւ նախկինում դատապարտված է եղել կաշառք տալու համար։

Մարինա Կոտաշենկոյի խոսքով՝ հունվարի 16-ին երեք անծանոթ մարդիկ իր մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար են բեմադրել։ Ապա նրան ստիպել են տուն վերադառնալ եւ տալ այնտեղ պահվող գումարը՝ 100 միլիոն ռուբլի։



© NEWS.am STYLE