«Մեթոդ» ֆիլմի հեղինակները սերիալ կնկարահանեն Ռուսաստանի ամենախոշոր կազմակերպված հանցավոր խմբավորման մասին

13:37   25 հունվարի, 2022

Ռեժիսոր Յորի Բիկովը սերիալ է նկարահանում Ռուսաստանի ամենախոշոր եւ աշխարհի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկի՝ «Общак»-ի մասին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Среда» պրոդյուսերական ընկերության մամուլի ծառայությանը։

Արդեն իսկ մեկնարկել է «Лихие» նախագծի վրա աշխատանքը, որը կթողարկվի «IVI» հարթակում։ Քրեական դրամայի սցենարի հեղինակն Օլեգ Մալովիչկոն է։ Նա, ինչպես նաեւ Ալեքսանդր Ցեկալոն եւ Իվան Սամոխվալովը սերիալի պրոդյուսերներն են։ Սերիալի թողարկումը ծրագրված է 2023թ․-ին, նախագիծը կներառվի «IVI Original» ցանկում։

Պատմության հիմքում Եվգենի Դեմինի հիշողություններն են, որը հոր՝ Պավելի հետ 13 տարեկանում կատարել է առաջին պատվիրված սպանությունը։ Հետագա 10 տարիների ընթացքում Պավելն ու Եվգենին Խաբարովսկի «Общак» կազմակերպված հանցավոր խմբավորման քիլերներ են եղել։ Մեծանալով Եվգենին ներառվել է իր կնքահոր՝ Կրաբի կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում։ Վերջինս որոշել է մարտահրավեր նետել «Общак»-ի առաջնորդին եւ քրեական պատերազմ սկսել Հեռավոր Արեւելքում։ Այս պատմությունը շարունակվում է մինչ այսօր։ Իրադարձությունների որոշ մասնակիցներ կենդանի են մնացել, ինչպես Եվգենին եւ մինչ այժմ սպասում են քրեական աշխարհի կողմից խոստացված մահվան դատավճռին։



© NEWS.am STYLE