Աննա Սեդոկովան զրկվել է Մոսկվայում գտնվող բնակարանից

20:12   25 հունվարի, 2022

«Վիա գրա» խմբի նախկին մենակատար Աննա Սեդոկովան ամուսնու ֆինանսական խնդիրների պատճառով զրկվել է Մոսկվայում գտնվող բնակարանից, հայտարարել է շոումեն Ռուստամ Սոլնցեւը։ Մեկ տարուց ավելի է՝ երգչուհին ընտանիքի հիմնական կերակրողն է․ նրա ամուսինը՝ բասկոտբոլիստ Յանիս Տիման, հեռացել է բասկետբոլի ազգային ասոցիացիայից եւ այդպես էլ նոր աշխատանք չի գտել, հայտնում է 5-tv.ru-ն։

Նախքան համավարակը Սեդոկովան երկու բնակարան է գնել մայրաքաղաքում, որոնցից մեկը ձեռք էր բերել հիպոթեքով։ Դրա համար երգչուհին յուրաքանչյուր ամիս կես միլիոն ռուբլի էր վճարում։ Ըստ լուրերի՝ վարկերը փակելու հարցում նրան օգնել է կրտսեր որդու հայրը՝ Արտյոմ Կոմարովը։ Իբրեւ, երկրորդի համար վճարում էր Տիման, սակայն կարճ ժամանակ անց ստիպված են եղել վաճառել բնակարանը։ Արտիստը հայտարարել է, որ պարզապես չի ցանկացել ժամանակ վատնել վերանորոգրման վրա եւ ավելի լավ կլինի հետո բնակարան գնել ԱՄՆ-ում, ուր տեղափոխվել է ընտանիքի հետ։ Սակայն Ռուստամ Սոլնցեւը կասկածներ ունի այս վարկածի առնչությամբ։

«Կարծում եմ՝ Սեդոկովայի գումարը պարզապես չի հերքել բնակարանի համար։ Խոսքը խելահեղ ծախսերի մասին է՝ մեկ մասվա ընթացքում մոտ կես միլիոն։ Ընտանիքում միայն նա է վաստակում։ Իսկ նա երեք երեխա ունի, որոնցից երկուսը նրա հետ են ապրում։ Միայն աղջիկներից մեկին հայրը (գործարար Մաքսիմ Չենյավսկին) խլել է նրանից ու տարել Ամերիկա»,- շոումենի խոսքերը մեջբերել է պարբերականը։

 



© NEWS.am STYLE