Տաթեւիկ Ափրիկյանն ԱՄՆ-ում դարձել է նորությունների ծրագրի հաղորդավար

15:39   25 հունվարի, 2022

Ամերիկյան «Newsy» հեռուստաալիքը վերաթողարկել է «The Why» տեղեկատվական հաղորդումը, որի վարողը հայազգի Տաթեւիկ Ափրիկյանն է։ Մեկ ժամվա ընթացքում հաղորդավարուհին կանդրադառնա սոցիալական, մշակութային եւ քաղաքական հարցերի։

«Սա յուրօրինակ նախագիծ կլինի փրայմ թայմի ընթացքում լսարանի համար։ Տաթեւիկը փորձառու լրագրող է, որը հիանալիորեն կարողանում է պատմություններ ներկայացնել եւ լսարանի ներգրավվել»,- նշել է «Newsy»-ի ղեկավար Էրիկ Լուդգուդը։

«Սա յուրօրինակ հնարավորություն է «Newsy»-ում։ Մենք պատրաստվում ենք հեռուստադիտողներին մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը խորն անդրադառնում է օրվա բարդ հարցերին»,- նշել է Տաթեւիկը։ 

Տաթեւիկը ծնվել է Երեւանում, նրա ծնողները Սիետլ են տեղափոխվել, երբ նա 5 տարեկան է եղել։ Ափրիկյանը խոսում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով։

Լուսանկարը՝ Newsy 



© NEWS.am STYLE