Մորգենշտերնի համերգային տնօրենը ոչինչ չգիտի Երեւանում ռեփերի համերգի չեղարկման մասին

17:12   25 հունվարի, 2022

Ռեփեր Ալիշեր Մորգենշտերնի համերգային տնօրեն Վլադիմիրը ոչինչ չգիտի Երեւանում մարտին կայանալիք համերգի չեղարկման մասին։ Այդ մասին նա հայտարարել է Gazeta.ru-ի հետ զրույցում։ Համերգային տնօրենի խոսքով՝ ինքը կապի մեջ է շոուի կազմակերպիչների հետ եւ այդպիսի տեղեկություն չունի։

«Ո՞վ է չեղարկել։ Որտե՞ղ են հայտնել։ Հետաքրքիր է, մեկ վայրկյան, հիմա նայում ենք, թե որտեղ է գրված։ Պարզապես ինձ էլ հետաքրքիր է, առաջին անգամ եմ լսում դրա մասին։ Չգիտեմ, առաջին անգամ եմ դրա մասին լսում։ Չգիտեմ, ես նման տեղեկատվություն չունեմ, որ համերգը չեղարկել են։ Մենք կապի մեջ ենք կազմակերպիչների հետ եւ ոչ մի տեղեկատվություն այն մասին, որ այնտեղ ինչ-որ բան կա, նման ոչ մի բան չի եղել»,- ասել է նա։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը, վկայակոչելով կազմակերպիչներին, հայտնել է, որ Երեւանում մարտին ծրագրված Մորգենշտերնի համերգը չեղարկվել է։



© NEWS.am STYLE