Լաս Վեգասում Ադելի համերգների չեղարկման իրական պատճառը կարող էր դառնալ սկանդալը, ոչ թե կորոնավիրուսը․ լրատվամիջոց

19:12   25 հունվարի, 2022

Բրիտանացի երգչուհի Ադելի՝ Լաս Վեգասում ծրագրված համերգների չեղարկման իրական պատճառը դիզայներ Էսմերալդա Դեւլինի հետ սկանդալն է եւ ոչ թե կորոնավիրուսը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր աստղը։ The Sun-ի աղբյուրները հայտնել են, որ Դեւլինը, որը 2016թ․-ին աշատել է Ադելի համաշխարհային շրջագայության վրա, չի կարողացել երգչուհու հետ համաձայնության գալ վերջին համերգների համար բեմի կահավորման եւ դեկորացիաների հարցում։

«Արդյունքը միլիոնավոր դոլարներ արժեր, սակայն չէր գոհացնում Ադելին, ինչի մասին նա հայտնել է Էսին։ Նա նյարդայնանում էր, խուճապի մեջ ընկնում, նա սաստիկ ցանկություն ուներ, որ ամեն ինչ իդեալական լինի»,- հայտարարել է ինսայդերը։

Մեկ այլ աղբյուր նշում է, որ Ադելը մշտապես ուղղումներ էր անում շոուի անցկացման կարգում։ «Անհասկանալի էր, թե ինչ էր Ադելն ուզում, ամբողջ ընթացքում փոխում էր ամեն ինչ։ Միշտ նախընտրել է լակոնիկ ելույթներ, իսկ հիմա ինչ-որ շքեղ բան է ցանկանում»,- նշել է պարբերականի զրուցակիցը։

 



© NEWS.am STYLE