Ռուս կինը հայց է ներկայացրել TNT-ի եւ Խարլամովի դեմ Comedy Club-ում նրա լուսանկարն օգտագործելու համար

23:12   25 հունվարի, 2022

Մոսկվացի Աննա Պոլյակովան պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայց է ներկայացրել հումորիստ Գարիկ Խարլամովի, Comedy Club շոուի եւ TNT հեռուստաալիքի դեմ: Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը։

Նա 1 մլն ռուբլի փոխհատուցում է պահանջում իր լուսանկարը ծրագրերից մեկում օգտագործելու համար։

«Comedy Club ծրագրի թողարկումներից մեկում տեղադրվել է հայցվորի պատկերով լուսանկար։ Այս հանգամանքը կինը համարում է անօրինական, խախտում է նրա իրավունքներն ու օրինական շահերը, քանի որ օգտագործվել է առանց նրա համաձայնության», - ասել է դատարանի մամուլի քարտուղար Յուլյա Կոտոմինան։

Պոլյակովան պատասխանողներից պահանջում է հեռացնել իր լուսանկարով հրապարակումը եւ հրապարակային ներողություն խնդրել։



© NEWS.am STYLE