Էլթոն Ջոնը վարակվել է կորոնավիրուսով

09:01   26 հունվարի, 2022

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը (իսկական անունը՝ Ռեջինալդ Քեննեթ Դուայթ) վարակվել է կորոնավիրուսով եւ հետաձել ամերիկյան Դալաս քաղաքում ծրագրված մի շարք համերգներ։ Արտիստն այդ մասին հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում։

«Շոուն հետաձգելը մշտապես մեծ հիասթափություն է պատճառում, ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում անհարմարություն եմ պատճաել, բայց ցանկանում եմ պաշտպանել ինձ ու իմ թիմին»,- նշել է երաժիշտը։

Էլթոն Ջոնը 74 տարեկան է։ Նա հանդես է գալիս «Farewell Yellow Brick Road» շրջագայությամբ, որը նրա երաժշտական կարիերայում պետք է դառնա վերջինը։

 



© NEWS.am STYLE