Ոճային աքսեսուարներ․ Արեւիկ Ուդումյանի ձմեռային կերպարը

20:47   26 հունվարի, 2022

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

272284123_492566485570864_3242193136855815791_n-1.jpg (146 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Արեւիկն արձակել է մազերն ու շպարված չէ։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները՝ արեւային ակնոց, վառ շարֆ եւ ոճային պայուսակ։ «Պարզ հարց. - QR կոդ ունե՞ք»,- մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել է Արեւիկը։

271641923_274500331440732_7139282708146723817_n.jpg (260 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված էր ամուսնու՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի եւ իրենց դստեր հետ․ զույգը փոքրիկին տվել է Նունե անունը։ Կադրում նրանք ջերմ գրակախառնված էին։ Արեւիկը հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE