«Մարդիկ քեզ տարբեր կերպ կվերաբերվեն՝ կախված նրանից, թե ինչն ես ընդունում եւ ինչը չես ընդունում»․ Տաթեւիկ Ադումյանի զգացմունքային ֆոտոշարքը

17:42   26 հունվարի, 2022

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում զգացմունքային կերպարում է։

272325466_467380058165528_7703483140136942735_n.jpg (202 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Միշտ ինքդ քեզ հիշեցրու դրականի մասին։ Պետք է ներքուստ սիրես քեզ, որ փայլես։ Քո ժամանակն ու էներգիան անգին են։ Մարդիկ քեզ տարբեր կերպ կվերաբերվեն՝ կախված նրանից, թե ինչն ես ընդունում եւ ինչը չես ընդունում։ Դու արժանի ես սիրո ու ուշադրություն, նույնքան, որքան յուրաքանչյուրը տիեզերքում»,- մեկնաբանություններում գրել է նա։

272300018_467380061498861_6908518391073490814_n.jpg (176 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Կուբայում։ «Սիրելի կանայք, ոմանք կանանց մասին խոսելիս օգտագործում են «թույլ սեռ։ արտահայտությունը։ Ոմանք ի սկզբանե տղամարդուն կնոջից առավել են համարում։ Որոշ ընտանիքներում աղջիկ երեխաներից ավելի նախընտրելի են համարում տղա երեխաներին… Չխորանալով այդ երևույթների պատմական պատճառների մեջ` ցանկանում եմ ՄԵԶ մաղթել հետևյալը.

270254525_455062712730596_829825366316655953_n.jpg (273 KB)

Ցանկացած իրավիճակում վստահ լինե՜նք, որ բնազդաբար գիտենք ճիշտ պատասխանը, քանի դեռ տղամարդը կփորձի տրամաբանելով հասնել դրան։ Մեր կամքին ոչ ոք չպիտի բռնանա։ Պիտի գնանք մեր նպատակների և երազանքների հետևից։ Իսկական տղամարդն այդ ճանապարհին մեզ պիտի թև ու թիկունք լինի, բայց չստեղծի երբեք արհեստական խոչընդոտներ։ Հարգե՜նք և գնահատե՜նք մեզ։ Չնախանձե՜նք և չքարկոծե՜նք մեկմեկու։ Եվ վստահ լինե՜նք մեր ուժերի նկատմամբ։ Մեր կենացը, աղջիկնե՜ր»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE