«Ձմեռային տրամադրություն»․ Լուսինե Թովմասյան (վիդեո)

22:45   26 հունվարի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում ձմեռային կերպարում է։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն վանդակավոր վերարկու է կրում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է սպիտակ գլխարկը։ «Ձմեռային տրամադրություն»,- մեկնաբանություններում գրել է նա։

272251467_354817869791006_1505810018792373397_n.jpg (335 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին Երեւանի կենտրոնում։ Լուսինեն բաց գույնի վերարկու էր կրում, ոճային շարֆ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով։ «Երեւանը վայելելու, սիրելու ու երջանիկ լինելու քաղաք է։ Նույնիսկ ամենացուրտ եղանակին նա մեզ ստիպում է ժպտալ ու երազել»,- գրել էր Լուսինե Թովմասյանը։



© NEWS.am STYLE