Մթերքներ, որոնք մաշկին փայլ են պարգեւում

18:08   29 հունվարի, 2022

Հատապտուղներ

Հապալաս, գոջի, ազնվամորի եւ հաղարջ․ անտիօքսիդանտների իսկական գանձեր են, որոնք պատասխանատու են մաշկի հարթ գույնի համար։ Ավելացրեք մի բուռ հատապտուղ նախաճաշին, միայն մի փոքր քանակությամբ, քանի որ դրանք կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա:

Ավոկադո

Այս պտուղը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամիններ, հանքային նյութեր եւ հակաօքսիդանտներ: Եթե Ձեր դիետայի մեջ մտնում է ավոկադո, մաշկի եւ մազերի գեղեցկության համար ստիպված չեք լինի անհանգստանալ:

Ծովամթերք

Ծովամթերքը պարունակում է օմեգա-3 թթուներ, ցինկ, ֆոսֆոր․ պայծառ մաշկին բանալին է։  Եթե դուք սաղմոնը եւ միդիան դարձնեք Ձեր դիետայի մի մասը, օրգանիզմը Ձեզ շնորհակալություն կհայտնի:

Սերմեր

Ավելացնել դդումի, չիայի, քունջութի եւ կտավատի սերմեր Ձեր սովորական սննդակարգում: Սերմերի մեջ պարունակվող միկրոէլեմենտները նպաստում են մաշկի բջիջների վերականգնմանը եւ գույնի հավասարեցմանը:

Կանաչի

Կանաչիները գեղեցկության եւ երիտասարդության իրական աղբյուր են: Բացի այդ, դրանք հարուստ են մանրաթելով, որոնք առողջ մարսողության համար անփոխարինելի են։ Ավելացրեք որքան հնարավոր է շատ կանաչ տերեւներ ճաշի եւ ընթրիքի մեջ,եւ արդյունքը չի ուշանա:

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE