Ինչպես դառնալ երկարակյաց. առողջության երեք գործոն

19:39   29 հունվարի, 2022

Մենք ապրում ենք մի զարմանալի ժամանակաշրջանում, որտեղ յուրաքանչյուր ոք ունի մեծ թվով հնարավորություններ։ Բոլոր տարիքի մարդիկ հնարավորություն ունեն իրենց դրսեւորել տարբեր բնագավառներում եւ ապրել երկար ու հետաքրքիր կյանք։ Այնպես որ, երկարակեցությունը հաճելի բոնուս է, որը հասանելի է, եթե ոչ բոլորին, ապա մեծամասնությանը:

Քուն

Իհարկե, շատ բան կախված է Ձեր անհատական պահանջներից։ Այն է, թե որքան ժամանակ է հարկավոր, որպեսզի Ձեր մարմինը լիովին թուլանա, հանգստանա եւ վերականգնվի։ Առողջ քնի համար բավական է 8 ժամը։

Ի՞նչ է տեղի ունենում, եթե դուք քիչ եք քնում։

Նվազում է սթրեսակայունությունը, սրտանոթային եւ իմունային համակարգերի աշխատունակությունը։ Շաքարային դիաբետը, ճարպակալումը կարող են ոչ բավարար քնի հետեւանք լինել։

Մարդիկ, ովքեր տառապում են անքնությունից, կարող են տարբեր հիվանդություններ ունենալ եւ ապրում են միջինից ավելի քիչ։

Առողջ սնունդ

Ճիշտ սննդակարգն ապահովում է հյուսվածքների, օրգանիզմի բջիջների զարգացումն ու նորացումը, իսկ ահա չափից շատ ուտելն ու վնասակար սննդի առատությունը բարձր խոլեստերինի որոշիչ գործոններն են։ Հենց այն է բացասական ազդեցություն ունենում սրտի եւ ներքին օրգանների աշխատանքի վրա։ Ավելորդ քաշը նաեւ սրտի վրա ճնշում է գործադրում, քանի որ ճարպակալումը համարվում է սրտի կաթվածի վտանգը մեծացնող գործոն:

Սպորտ

Սպորտը բարելավում է արյան շրջանառությունը եւ ներքին օրգանների սնուցումը թթվածնով, եւ դրա շնորհիվ այն լավացնում է գլխուղեղի անոթների վիճակը, դրանով իսկ կանխում է կաթվածները: Սպորտաձեւերի շարքում, որոնք երկարացնում են կյանքը, բժիշկներն առանձնացրել են առավել օգտակարները՝ վազք, լող, սկանդինավյան քայլք, թենիս եւ դահուկներ: Նկատեք, խոսքը պրոֆեսիոնալ սպորտի մասին չէ։

Քեմբրիջի համալսարանի դոկտոր Ուլֆ Էկլունդը կարծում է, որ օրական 20 րոպե սպորտը ավելի քան բավարար է Ձեր կյանքը զգալիորեն երկարացնելու համար:

Խուսափեք սթրեսից

Սթենֆորդի համալսարանի վիճակագրության համաձայն՝ բոլոր հիվանդությունների մինչեւ 66 տոկոսը պայմանավորված է սթրեսով: Մարդկանց վրա ազդում է նաեւ այն, թե ինչպես են նրանք արձագանքում սթրեսին, ներքին կոնֆլիկտների առկայությանը, որոնք խորացնում են այն։ Խղճի հետ կապված խնդիրները, բարդ լուծումները, շփումներն ու մասնակցությունը այն գործընթացին, ինչը մեզ չի բավարարում՝ բարձրացնում են վերջինիս մակարդակը։ Փորձեք նվազեցնել այդ գործոնների ազդեցությունը, քանի որ հակառակ դեպքում մարմինը սկսում է ավելորդ կորտիզոլ հորմոն արտադրել, որը առաջացնում է կամ նպաստում է քրոնիկ բորբոքմանը։ Հիշեք, դրական հույզերը երկարացնում են կյանքը։

Աղբյուրը՝ Ivona.ua

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE