«Մի վախեցեք չգտնելուց, վախեցեք կորցնելուց»․ Հռիփսիմե Ելինյանի ու Գրիգոր Դանիելյանի ջերմ լուսանկարը

19:45   26 հունվարի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Ելինյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

272755650_1787655538090688_8759046120971150852_n.jpg (277 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու՝ դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, լուսանկարում ջերմ գրկախառնված է։ «Մի վախեցեք չգտնելուց, վախեցեք կորցնելուց»,- հրապարակումը մակագրել է Հռիփսիմեն՝ օգտագործելով «սեր», «անփոխարինելի» հեշթեգերը։

View this post on Instagram

A post shared by ɢʀɪɢᴏʀ ᴅᴀɴɪᴇʟʏᴀɴ (@grigdan)

Ավելի վաղ Գրիգոր Դանիելյանը ջերմ շնորհավորել էր կնոջը։ «Դու իմ երկրորդ կեսը չես, դու իմ առաջինն ես ու միակը։  Էսօր ոչ թե քո, այլ իմ ծննդյան օրն է, որովհետև մենք մի մարմին ու մի հոգի ենք դարձել։ Ու քանի որ ես ինքս ինձ չեմ սիրում գովաբանել, ընդամենը կասեմ ՝ սիրում եմ քեզ։ Ծնունդդ շնորհավոր, իմ ճակատագիր»,- ջերմ լուսանկարի մեկնաբանություններում գրել է Գրիգորը։

 



© NEWS.am STYLE