Moncler-ն ամբողջովին կհրաժարվի բնական մորթուց

15:12   26 հունվարի, 2022

Moncler-ը մինչեւ 2023թ․-ի ավարտն ամբողջությամբ կհրաժարվի բնական մորթու օգտագործումից։ Աշուն 2023-ը Moncler-ի վերջին հավաքածուն կլինի, որում ներառված կլինեն մորթուց պատրաստված իրեր։

Նախորդ տարի մորթուց «Neiman Marcus» եւ «Bergdorf Goodman» ունիվերսալ խանութները։ Քաղաքականության համաձայն՝ 2023թ․-ի սկզբում արդեն փակված կլինեն այդ լեյբլների՝ մորթու վաճառքի բոլոր սրահները։ Բացի այդ՝ Canada Goose-ը նաեւ հայտարարել է, որ կդադարի մորթի օգտագործել եւ վաճառել մինչեւ 2022թ․-ի ավարտը։ Բնական մորթուց հրաժարվել են  Gucci, Chanel, Prada, Balenciaga, Alexander McQueen եւ Burberry ապրանքանիշերը։



© NEWS.am STYLE