Իգոր Սարուխանովը վեցերորդ անգամ ամուսնալուծվել է

16:22   26 հունվարի, 2022

Ռուս երգիչ Իգոր Սարուխանովը բաժանվել է կնոջից՝ Տատյանա Կոստիչեւայից։ Սա հայտնի երաժիշտի վեցերորդ ամուսնալուծությունն է։ Ամուսնալուծությունը խաղաղ է եղել, առանց սկանդալների։

«Ես ու կինս արդեն վաղուց բաժանված ենք, այդպես է ստացվել։ Ինտելիգնետ, ընկերական բաժանություն է»,- հայտարարել է Սարուխանովը։ Երեխաներն ապրում են մոր ու նրա նոր ամուսնու հետ, բայց պարբերաբար տեսակցում են հոր հետ։ «Ես ասացի․ «Աղջիկներ, դուք ցանկացած պայի կարող եք ինձ մոտ՝ բեմ գալ։ Դուք իմ տանտիրուհիները կլինեք»»,- 5tv.ru-ի հետ զրույցում ասել է Սարուխանովը։

Սարուխանովի անձնական կյանքը հեշտ չի դասավորվել։ Երաժիշտն ամուսնացած է եղել տարբեր մասնագիտություններ ունեցող կանանց հետ՝ պարուհի, հնագետ, երգչուհի, դիզայներ, մոդել։ Սակայն բոլոր հարաբերություններն էլ փլուզվել են։

 



© NEWS.am STYLE