Փերիս Հիլթոնի կրտսեր քույրն ու նրա ամուսինը՝ ֆինանսիստ Ջեյմս Ռոտշիլդը, երեխայի են սպասում, People-ին հայտնել է ամուսինների ներկայացուցիչը։ Առայժմ մանրամասներ հայտնի չեն․ զույգի երրորդ երեխան լույս աշխարհ կգա այս տարվա ամռանը։
Շատ հարուստ եւ ամբողջ աշխարհում հայտնի երկու ընտանիքիների անդամները՝ Հիլթոնը եւ Ռոտշիլդը, ամուսնացել են 2015թ․-ին Քենսինգթոնյան պալատում։ Նրանք ծանոթացել են պսակադրությունից չորս տարի առաջ՝ ընկերների՝ Պետրա Էքլսթոունի եւ Ջեյմս Սթանտի ամուսնությանը։ Այդ ժամանակ արդեն Հիլթոնն ակումբային երեկոները փոխարինել էր «black tie» միջոցառումներով։ Հնարավոր է՝ հենց դա էլ Ռոտշիլդի հետ ամուր հարաբերությունների գրավական է դարձել։
Զույգը երկու դուստր ունի․ 2016թ․-ին ծնվել է Լիլի Գրեյս Վիկտորյան, մեկ տարի անց՝ նրա քույրը՝ Թեդի Մերիլինը։
Լուսանկարները՝ Getty Images
Ըստ Tatler-ի նյութերի