«Ճամփորդելով աշխարհով մեկ՝ ամենուրեք հանդիպում էի հայերի». Միշել Լեգրանի հիշատակի օրն է

16:59   26 հունվարի, 2022

Հունվարի 26-ին լեգենդար կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր եւ երգիչ Միշել Լեգրանի հիշատակի օրն է։ Լեգրանը կյանքից հեռացել է 2019թ․-ին՝ 87 տարեկանում։

Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում: Մայրը դաշնակահարուհի Մարսել-Տեր Միքայելյանն է: Լեգրանն առաջին երաժշտական փորձը ստացել է հորից` Ռայմոնդ Լեգրանից: Նա  սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954թ.-ին թողարկել է առաջին ձայնասկավառակը: Լեգրանն առաջին անգամ Հայաստանում եղել է 2004 թվականին։

Լեգրանը երաժշտություն է գրել ավելի քան երկու հարյուր ֆիլմի համար։ Նա այնպիսի ֆիլմերի սաունդրեքերի հեղինակ է, ինչպիսիք են «Շերբուրգյան հովանոցներ», «Քաղցր նոյեմբեր», «Թոմաս Քրաունի խարդախությունը», «Կեսգիշերի հակառակ կողմը», «Երբեք մի ասա «երբեք»» եւ այլն։

Աշխարհահռչակ արտիստն «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի եւ «Ոսկե գլոբուս»-ի տասներկուակի դափնեկիր է։ 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի: «Ճամփորդելով աշխարհով մեկ, ես ամենուրեք հանդիպում էի հայերի, գրեթե բոլոր քաղաքներում ու դրա համար էլ ինձ զգում էի ասես փոքրիկ Հայաստանում։ Ես ինձ հայ եմ զգում ։ Չնայած Փարիզում եմ ծնվել ու իմ կյանքը, հիմնականում Եվրոպայում է անցնում, իմ «Ես»-ի մի մասը հայկական է»,- պատմում էր Լեգրանը։

NEWS.am STYLE-ն առաջարկում է վերհիշել նրա ստեղծագործություններից մի քանիսը։

 



© NEWS.am STYLE