Ջուդ Լոուն ու նրա որդին դարձել են Brioni-ի նոր դեսպանները

19:02   26 հունվարի, 2022

Ջուդ Լոուն եւ նրա որդին՝ Ռաֆերտին, դարձել են իտալական Brioni ապրանքանիշի նոր դեսպանները։ Դերասանի ու նրա որդու մասնակցությամբ գովազդային արշավի վրա աշխատել է Նյու Յորքից հայտնի լուսանկարիչ  Քրեյգ Մաքդինը։ Կադրերում Լոուն ու նրա որդին կրում են ընկերության՝ գարուն-ամառ 2022 հավաքածուում ներառված հագուստը։ 

View this post on Instagram

A post shared by Brioni (@brioni_official)

«Brioni-ի նվիրվածությունն արհեստին ու որակին ոգեշնչում է, եւ ինձ միշտ դուր է եկել կրել ապրանքանիշի հագուստը։ Հատկապես ուրախալի է Ռաֆի հետ աշխատել տանը, որը կապված է Հռոմի հետ։ «Երիտասարդ պապի» նկարահանումների ընթացքում առանձնահատուկ կապ է ստեղծվել այս քաղաքի հետ, եւ ես ինձ զարմանալիորեն հարմարավետ եմ զգում, կարծես տուն եմ վերադառնում»,- պատմում է Ջուդ Լոուն։

View this post on Instagram

A post shared by Brioni (@brioni_official)

Brioni-ի դեսպաններ են եղել Բրեդ Փիթը, Փիրս Բրոսնանը, Էնթոնի Հոփկինսը եւ Սեմյուել Լ․ Ջեքսոնը։ Ապրանքանիշի հետ համագործակցել են այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են Միքայել Յանսոնն ու Գրեգորի Հարիսը։



© NEWS.am STYLE