Hugo Boss-ը մասշտաբային ռեբրենդինգի է դիմել

20:22   26 հունվարի, 2022

Hugo Boss-ը մասշտաբային ռեբրենդինգի է դիմել։ Այժմ ընկերության կազմում երկու առանձին ապրանքանիշեր են ներառված․ Hugo-ն՝ Z սերնդի համար, իսկ Boss-ը՝ միլենիալների համար։ Boss-ի դեմք է դարձել մոդել Հեյբլի Բիբերը, իսկ Hugo-ինը՝ պարուհի, դերասանուհի եւ մոդել Մեդի Զիգլերը։

Ռեբրենդինգի առիթով Boss-ը թողարկել է գարուն-ամառ 2022 #BeYourOwnBoss գովազդային արշավը, որի հերոսները դարձել են մոդելներ Հեյլի Բիբերը, Քենդալ Ջենները եւ Ջոան Սմոլսը, ռեփեր Future-ը, հարավկորեակցի երգիչ եւ դերասան Լի Մոն Հոն, թենիստի իտալացի չեմպիոն Մատեո Բերետինին եւ տիկտոկեր Հաբի Լեյմը։ Նկարահանումը ղեկավարել է լուսանկարիչ Միքայել Յանսոնը։

Բացի այդ՝ Boss-ը հայտարարել է տիկտոկեր Հաբի Լեյմի հետ բազմամյա համագործակցության մասին Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում ցուցադրությանը նրա դեբյուտային մասնակցությունից հետո։ Այժմ արդեն նրանք համատեղ կապսուլային հավաքածու են թողարկում։



© NEWS.am STYLE