«Աստծո պարգեւ»․ Գնել Ուլիխանյանը՝ դստեր հետ

22:37   27 հունվարի, 2022

Դերասան Գնել Ուլիխանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Առանց քեզ» հեռուստասերիալում, հետեւորդների հետ կիսվել է ջերմ ու քնքուշ լուսանկարով։

272286480_405075188085280_5525578040486311617_n(1).jpg (134 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում դերասանը, ով տեւական ժամանակ է ապրում է ԱՄՆ-ում, պատկերված է դստեր՝ փոքրիկ Մալվինայի հետ։ Գնելը ջերմ գրկել է դստերը։ «Իսկականից, որ Աստծու պարգեւ», - գրել է դերասանը, ապա հավելել է «#իմաղջիկ #նրբություն» հեշթեգերը։ Դերասանի երկրպագուներն ու հետեւորդները բազում հիացական մեկնաբանություններ են կատարել․ «Աստված պահապան լինի պապայի սիրուն աղջկան...»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասան Քլոե Քարդաշյանի հետ լուսանկար էր տեղադրել, որը անգլերեն լեզվով մակագրել էր հետեւյալ կերպ. «Այս հայ գեղեցկուհու հետ»։ Դերասանն օգտագործել էր նաեւ Քլոե Քարդաշյան, Լոս Անջելես, հայ աղջիկ հեշթեգեր։

 

 

 

Լուսանկարը՝ @daliann_studio



© NEWS.am STYLE