Շքեղ․ ինչ հագուստ է Նունե Եսայանն ընտրում բեմական կերպարի համար

21:47   27 հունվարի, 2022

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։

272624266_346483994013332_3833842174190201068_n.jpg (274 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրն արվել է Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք հրապարակմանը կից արված մեկնաբանությունից։ Հայաստանի վաստակավոր արտիստուհին կրում է հետաքրքիր ձեւվածքով, երկարափեշ զգեստ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, ընդգծված շպարով է։ «Հիանալի օր…», - գրել է Նունե Եսայանը։

268299043_302251698613348_4250540557193170274_n.jpg (70 KB)

Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին պատկերված էր դստեր հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ Երգչուհու մազերը կիսով չափ հավաքված էին, երեկոյան շպարով էր։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE