Դիետա ծույլերի համար․ մենյու ամեն օրվա համար

19:13   30 հունվարի, 2022

Ծույլ մարդկանց դիետայի մենյուն ներառում է ցածր յուղայնությամբ միս, շատ բուսական մանրաթելեր (բանջարեղեն, մրգեր), ցածր յուղայնությամբ կաթնամթերք: Արգելվում են թխվածքները, ապխտած, աղի ու արագ սնունդը:

Ներկայացնում ենք մեկ շաբաթվա մոտավոր մենյուն․

Օր 1

Նախաճաշ․ անյուղ կաթնաշոռ, մրգեր։

Ճաշ․ 100գ գոլորշու վրա եփված ձուկ, բանջարեղենային աղցան։

Միջուտեստ․ խնձոր։

Ընթրիք․ եփած երկու ձու, 50գ հավի կրծքամիս։

Օր 2

Նախաճաշ․ առանց յուղի շոգեխաշած կաղամբ։ 

Ճաշ․ հավով ապուր, բանջարեղենային աղցան։

Միջուտեստ․ յուղազրկված յոգուրտ, մրգերով աղցան։

Ընթրիք․ 70գ եփած ձուկ, բանջարեղենային աղցան։

Օր 3

Նախաճաշ․ լոլիկով, պղպեղով եւ սմբուկով աղցան։

Ճաշ․ սնկով ապուր, սեւ հաց։

Միջուտեստ․ հատապտուղներով կաթնաշոռ։

Ընթրիք․100գ տավարի եփած միս, բանջարեղեն։

Օր 4

Նախաճաշ․ կաղամբով, վարունգով եւ կանաչիով աղցան։

Ճաշ․ բանջարեղենով ապուր, առանց խմորիչ հաց։

Միջուտեստ․ դեղձ։

Ընթրիք․ շոգեխաշած ձկան կոտլետներ, բանջարեղենային աղցան։

Օր 5

Նախաճաշ․ յոգուրտով եւ մրգերով կաթնաշոռ։

Ճաշ․ շոգեխաշած ձուկ, մի կտոր սեւ հաց։

Միջուտեստ․ խնձոր եւ տանձ։

Ընթրիք․100գ եփած տավարի միս, բանջարեղեն։

Օր 6

Նախաճաշ․ եփած ձու, սեւ հաց ու պանիր։

Ճաշ․ 80գ հավի կրծքամիս, բանջարեղենային աղցան։

Միջուտեստ․ նեկտարին։

Ընթրիք․70գ տավարի միս, բանջարեղենային աղցան։

Օր 7

Նախաճաշ․ քրքումով ծաղկակաղամբ։

Ճաշ․ հնդկահավով ապուր։

Միջուտեստ․ սալոր։

Ընթրիք․ եփած ձու, աղցան, 50գ ձուկ։

 

 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE