«Էյֆորիա» սերիալը մեղադրվում է թմրանյութերի քարոզչության մեջ

22:12   26 հունվարի, 2022

Ամերիկյան D. A. R. E. կազմակերպությունը HBO-ի «Էյֆորիա» սերիալը մեղադրել է թմրանյութերի քարոզչության մեջ: Այս մասին հայտնում է TMZ-ը։

«Երեխաներին թմրանյութերի օգտագործումից եւ այլ ռիսկային վարքագծի պոտենցիալ սարսափելի հետեւանքներից զերծ պահելու ծնողների ցանկություններին նպաստելու փոխարեն, HBO «Էյֆորիա» հեռուստատեսային դրաման թյուրիմացաբար փառաբանում եւ պատկերում է դպրոցականների կողմից թմրանյութերի օգտագործումը, անանուն սեքսը, բռնությունը եւ ապակառուցողական վարքագծի այլ տեսակներ, որոնք այդքան լայնորեն տարածված են ժամանակակից աշխարհում», - ասված է ուղերձում:

D. A. R. E.-ը կազմակերպություն է, որի նպատակն է կանխել թմրամիջոցների օգտագործումը, խմբավորման մեջ ներգրավումը եւ անչափահասների ագրեսիվ վարքագիծը:



© NEWS.am STYLE