Էդ Շիրանը հրաժարվել է սմարթֆոնի օգտագործումից՝ հոգեկանը պահպանելու համար

23:12   26 հունվարի, 2022

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը The Collector’s Edition-ի փոդքասթում պատմել է, որ ինքը ստիպված է եղել հրաժարվել հեռախոսից՝ հոգեկանը պահպանելու համար։

«Ես ինձ հիասթափված ու ճնշված էի զգում, երբ օգտվում էի բջջային հեռախոսից։ Ես անընդհատ վատ տրամադրություն ունեի», - պատմել է Շիրանը։

Երգիչը նշել է, որ բջջային հեռախոսից հրաժարվելուց հետո իր կյանքում կարծես «վարագույրը բարձրացել»։ Շիրանն ընդգծել է, որ չի ընդհատել մարդկանց հետ շփումները, այլ պարզապես սահմանափակել է դրանք։ Այժմ երաժիշտը հիմնականում օգտվում է էլեկտրոնային փոստից։

Մի քանի օր շարունակ Շիրանը պատասխանում է տասնյակ նամակներին եւ իրեն ճնշված չի զգում։ Երգիչն ընդգծել է, որ բջջային հեռախոսի բացակայության շնորհիվ իրեն հիմա ոչինչ չի շեղում մտերիմների հետ իրական շփումից:



© NEWS.am STYLE