«Նորը ստեղծելու համար երբեք ետ չնայես»․ Մանո Գրիգորյան

16:48   27 հունվարի, 2022

Պարուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

271904450_1197975224065168_6776409783748628955_n.jpg (281 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մանոն պատկերված է իր ու Սարգիս Գրիգորյանի դուստրերի հետ։ Լուսանկարն արվել է ընտանեկան զբոսանքի ընթացքում։ «Նորը ստեղծելու համար երբեք ետ չնայես»,- մեկնաբանություններում գրել է Մանոն։

269771782_887700708612399_2119999602454599875_n.jpg (62 KB)

Ավելի վաղ Մանոյի հետ լուսանկար էր հրապարակել Սարգիսը։ Ամուսինները երեկոյան ու դասական կերպարում էին։  Դերասանի կինը նարնջագույն զգեստ էր կրում, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ «Մենք», - հրապարակումը մակագրել էր դերասանը։



© NEWS.am STYLE