Անաստասիա Վոլոչկովան պաշտպանել է իր սիրելիին, որին մեղադրում են ահաբեկչության համար

13:12   27 հունվարի, 2022

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան պաշտպանել է իր սիրելիին՝ Սերգեյ Կուզնեցովին․ վերջինիս մեղադրել էին ահաբեկչության համար։ Արտիսը դիմել է Ինստագրամի իր հետեւորդներին եւ կոչ է արել ուշադրություն չդարձնել նման հայտարարություններին։

«Լսեք, յուրաքանչյուրի վրա հնարավոր է ցեխ շպրտել։ Բոլորս էլ անմեղ չենք։ Ես եւս կյանքիս ընթացքում բազմաթիվ անհեթեթ բաներ եմ արել։ Եվ ի՞նչ։ Ես դա չեմ թաքցնում։ Ինձ վրա այնքան ցեխ են շպրտել։ Կան մարդիկ, որոնց ես դուր չեմ գալիս, նյարդայացնում եմ, որոնք ինձ բացասաբար են վերաբերվում։ Դա նրանց իրավունքն է։ Դա չի նշանում, որ ես վատ մարդ եմ։ Չէ՞ որ մարդու մասին կարելի է կարծիք կազմել՝ անձամբ ճանաչելով նրան։ Ամենն, ինչ եղել է Սերգեյի կյանքում, եղել է նախքան ինձ հանդիպելը։ Իսկ ես նրան բացահայտել եմ որպես բարեվարք, ուշադիր մարդ։ Ինչո՞ւ է հարկավոր քննադատել նրան։ Նա ինձ ոչ մի վատ բան չի արել։ Պետք չէ այդքան անհանգստանալ։ Մենք դեռ չենք հասցրել միասին ապրել, բացի Մալդիվներում անցկացրած 15 օրից»,- հայտարարել է Վոլոչկովան։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բալետի պարուհու նոր սիրելիի՝ Սերգեյ Կուզնեցովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկարինայում ահաբեկչական ակտի համար։

 

 



© NEWS.am STYLE