Դերասանին, որը կատարել է Էրքյուլ Պուարոյի դերը, ասպետի կոչում է շնորհվել

16:22   27 հունվարի, 2022

Բրիտանացի դերասան Դեւիդ Սուշեին, որը «Ագաթա Քրիստիի Պուարոն» հայտնի սերիալում մարմնավորել է խուզարկու Էրքյուլ Պուարոյի կերպարը, ասպետի կոչում է շնորհվել, հայտնում է Daily Mail-ը։

Արարողությունն անց է կացվել Վինձորյան պալատում, դերասանը դրան մասնակցել է կնոջ՝ Շեյլա Ֆերիսի հետ։ Սուշեին ասպեի կոչում է տվել արքայազն Ուիլյամը։ Դերասանին կոչումը շնորհվել է դրամատիկական արվեստում եւ բարեգործության ասպարեզում վաստակի համար։

Սուշեն կոչումը պետք է ստանար դեռ դեկտեմբերին, սակայն դրան խանգարել է հիվանդությունը․ դերասանը վարակվել էր կորոնավիրուսով։ «Ագաթա Քրիստիի Պուարոն» սերիալը նկարահանվել է 1989-2013թթ․։ Սուշեն հայտնի խուզարկուի դերն էկրանին կատարել է 70 էպիզոդում։

 

 

 



© NEWS.am STYLE